ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Փաշինյանը սակարկում է Ռուսաստանի և Եվրամիության հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ աննպատակահարմար է համարում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացումը, սակայն կարծում է, որ հանրապետության ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը absatz.media-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը վախենում է հանրաքվեի արդյունքներից, քանի որ վստահ չէ, որ հանրապետության բնակչությունը կողմ է քվեարկելու Եվրամիությանն անդամակցելուն։ Միևնույն ժամանակ նրան պետք է ընտրություն կատարել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև։

«Փաշինյանը նախ խոսում է հանրաքվեի մասին, հետո այն համարում է անտեղի, քանի որ դրա արդյունքների նկատմամբ վստահություն չկա։ Նրա համար ցանկացած հարցի վերաբերյալ ազգային քվեարկությունն իր լեգիտիմության քննությունն է։

Կառավարության ժողովրդականության վարկանիշը կտրուկ ընկնում է: Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որտեղ հանրապետության համար դիվիդենտներն ակնհայտ են, անհամատեղելի են, ուստի պետք է ընտրություն կատարել։ Այդ ամենն այն սակարկության տարրերն են, որը նա իրականացնում է Եվրոպայի և Ռուսաստանի հետ»,- կարծում է քաղաքագետը։

Տարասովի խոսքով ամպագոռգոռ և վիճահարույց հայտարարություններ անելը Փաշինյանի ոճն է, որոշ հայեր ցանկանում են, որ հանրապետությունը միանա Եվրամիությանը, սակայն Հայաստանի վարչապետը վստահ չէ ողջ բնակչությունը եվրոպական նկրտումներ ունի։

Ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անվանել էր կազմակերպության հետ Երևանի հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը, որը կհաջորդի այն ժամանակ, երբ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ համարեն դա անել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular