Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններն ավելի ու ավելի շատ հավակնություններ են ներկայացնում Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռիգայում գտնվելով ասել է, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորություններն իր երկրի հանդեպ, ուստի Երևանը կգնա դեպի Եվրամիություն։ Այսպիսով, նա ամրապնդել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախօրեին արված այն հայտարարությունը, թե իբր Մոսկվան Լեռնային Ղարաբաղը վերցրել է ու հանձնել Ադրբեջանին, գրում է ng.ru-ն։

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը լայն հասարակական աջակցություն չի գտել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Բաքվում և Երևանում։

Այսպես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նրա խոսքերում տեսել է «ռևանշիզմի պատրանքների դրսևորում» Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության մեջ։ Միաժամանակ նա կոչ է արել հարևան հանրապետության իշխանություններին «վերջ դնել ռազմականացման քաղաքականությանը պատմական սխալները չկրկնելու համար»։

«Պատերազմում մենք կորցրել ենք 3 հազար զինվորական։ Ռուսաստանը Հայաստանից ոչինչ չի խլել, Ադրբեջանն է խլել նրա տարածքները»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2020 թվականին ադրբեջանական բանակը պատրաստ էր հետ գրավել ողջ Ղարաբաղը, այդ թվում նաև Ստեփանակերտը։ Մասնավորապես, հայկական զորքերի 15000-անոց խումբը հայտնվել էր ամբողջությամբ շրջապատված վիճակում, և միայն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդության շնորհիվ նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի շնորհիվ ադրբեջանցիները դադարեցրին հարձակումը, և խաղաղապահները մտան տարածաշրջան։

«Պատերազմում կրած պարտությունից հետևություններ անելու փոխարեն Հայաստանի իշխանությունները փորձում են մեղադրել Ռուսաստանին պատասխանատվությունից խուսափելու մեջ»,- եզրափակել է Շահինօղլուն։

Հայկական ԶԼՄ-ները ԱԽ քարտուղարի խոսքերում տեսել են հայկական պետականության կարգավիճակի իջեցում և սպառնալիք հանրապետության ապագայի համար:

 «Հայաստանը պատրաստվում է ստորագրել ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին վտարելու փաստաթուղթ, և կարելի է միայն կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Մոսկվայի հետագա քայլերն այդ գործընթացի հետ կապված»,- զգուշացրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն իրականում իր հայեցողությամբ էր տնօրինում Ղարաբաղը, իսկ Հայաստանն այն ժամանակ գտնվում էր ոչ թե Հարավային Կովկասում, այլ ինչ-որ տեղ Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայում։

«Բոլորս էլ լավ գիտենք, որ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այնուհետև, երբ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հայտարարեց, որ Երևանը չի օգնի Ստեփանակերտին։ Եվ դրա արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք»,- հիշեցրել է փորձագետը 2023 թվականի դեպքերը:

Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները փորձում են ԼՂ անկման մեղքն իրենցից բարդել Ռուսաստանի վրա:

«Պատասխանատվության մի մասը, բնականաբար, կրում է նաև Մոսկվան, քանի որ մարդիկ վերադարձել էին Ղարաբաղ հույսը դնելով իր խաղաղապահների վրա։ Բայց, ավաղ, այնպես ստացվեց, որ նրանք ստիպված լքեցին այդ տարածքը։ Մինչդեռ Հայաստանն է եղել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Հենց հայ կամավորներն են մասնակցել ղարաբաղյան բոլոր պատերազմներին, և հենց Հայաստանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ»,- պարզաբանել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կան
Ամենադիտված