Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ պետք է ակնկալեն Հայաստանն ու Ռուսաստանն Իրանի նոր նախագահից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշկիանի հաղթանակով, ով ստացել է ընդհանուր ձայների 53,6 %-ը, գրում է dzen.ru-ն։ Իսկ ինչպե՞ս դա կազդի կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

«Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանն ավելի ինտենսիվ կզարգացնի երկրի փոխգործակցությունը Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքը դեռևս դժվար է կանխատեսել»,- կարծում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը։

Նրա խոսքով, ներկայիս փոփոխվող հանգամանքներում դեռ դժվար է ասել, թե ի՞նչ կլինի և որքանո՞վ է պարոն Փեզեշկիանը բարեփոխիչ։ Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր, որ Թեհրանի քաղաքականությունը Մոսկվայի հետ հարաբերություններում կմնան անփոփոխ։ Բացի այդ, նման դիրքորոշում են հայտնել նաև իրանցի այլ քաղաքական գործիչներ։

«Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ հետաքրքիր շարժումներ կլինեն: Դա ոչ միայն այն պատճառով, որ Փեզեշկիանը էթնիկ ադրբեջանցի է։ Միգուցե՞ դա ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն պարզ չէ, թե որքանով։ Իրանում կան որոշակի կառույցներ, որոնք կարող են սահմանափակել նրա գործողությունները»,- ասել է Կարինե Գևորգյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Փեզեշկիանը ռեֆորմիստական ​​թևի ներկայացուցիչ է, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի»,- կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Իր Telegram ալիքում նա նշել է հետևյալը. «Նախ, իրանցի բարեփոխիչները ձեռնպահ են մնում այն նախաձեռնություններից, որոնք կարող են ազդել պետության քաղաքական համակարգի վրա։ Երկրորդ, Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հիմնականում ներկայացված է պահպանողականներով, որոնք կօգտագործեն իրենց հնարավորություններն իշխանության հավասարությունը պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, բարեփոխիչ նախագահի «չափից դուրս նախաձեռնողականությունը» զսպելու համար: Երրորդ, Իրանում իշխանությունն իրականում պատկանում է Ռահբարին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով պաշտպանում է երկրի կառավարման պահպանողական և կրոնական սկզբունքները:

Այսպիսով, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի, այդ թվում կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Թեհրանը կձգտի ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջաններում որպես բոլոր երկրների հետ տնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունների զարգացման մաս, կշարունակի համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը, ինչպես նաև կպաշտպանի ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս-քվոն և հանդես կգա ընդդեմ արտատարածաշրջանային երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի, միջամտության տարածաշրջանային հարցերին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. Սանոսյան
Ամենադիտված