ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ պետք է ակնկալեն Հայաստանն ու Ռուսաստանն Իրանի նոր նախագահից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշկիանի հաղթանակով, ով ստացել է ընդհանուր ձայների 53,6 %-ը, գրում է dzen.ru-ն։ Իսկ ինչպե՞ս դա կազդի կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

«Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանն ավելի ինտենսիվ կզարգացնի երկրի փոխգործակցությունը Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքը դեռևս դժվար է կանխատեսել»,- կարծում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը։

Նրա խոսքով, ներկայիս փոփոխվող հանգամանքներում դեռ դժվար է ասել, թե ի՞նչ կլինի և որքանո՞վ է պարոն Փեզեշկիանը բարեփոխիչ։ Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր, որ Թեհրանի քաղաքականությունը Մոսկվայի հետ հարաբերություններում կմնան անփոփոխ։ Բացի այդ, նման դիրքորոշում են հայտնել նաև իրանցի այլ քաղաքական գործիչներ։

«Թուրքիայի և Ադրբեջանի շուրջ հետաքրքիր շարժումներ կլինեն: Դա ոչ միայն այն պատճառով, որ Փեզեշկիանը էթնիկ ադրբեջանցի է։ Միգուցե՞ դա ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն պարզ չէ, թե որքանով։ Իրանում կան որոշակի կառույցներ, որոնք կարող են սահմանափակել նրա գործողությունները»,- ասել է Կարինե Գևորգյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Փեզեշկիանը ռեֆորմիստական ​​թևի ներկայացուցիչ է, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի»,- կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Իր Telegram ալիքում նա նշել է հետևյալը. «Նախ, իրանցի բարեփոխիչները ձեռնպահ են մնում այն նախաձեռնություններից, որոնք կարող են ազդել պետության քաղաքական համակարգի վրա։ Երկրորդ, Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հիմնականում ներկայացված է պահպանողականներով, որոնք կօգտագործեն իրենց հնարավորություններն իշխանության հավասարությունը պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, բարեփոխիչ նախագահի «չափից դուրս նախաձեռնողականությունը» զսպելու համար: Երրորդ, Իրանում իշխանությունն իրականում պատկանում է Ռահբարին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով պաշտպանում է երկրի կառավարման պահպանողական և կրոնական սկզբունքները:

Այսպիսով, Իրանի արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չեն լինի, այդ թվում կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Թեհրանը կձգտի ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջաններում որպես բոլոր երկրների հետ տնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունների զարգացման մաս, կշարունակի համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը, ինչպես նաև կպաշտպանի ներկայիս աշխարհաքաղաքական ստատուս-քվոն և հանդես կգա ընդդեմ արտատարածաշրջանային երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի, միջամտության տարածաշրջանային հարցերին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular