Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՇաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։ Արդյունքում իր հորդորը ու պահանջը չի կատարվել և Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահկրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։
Armlur.am-ին հասած լուրերի համաձայն, երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գորղողությունները կանխած է եղել։
Armlur.am-ը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ է կատարվել ի պատասխան հայտնեցին.
«Խարդախության համար մեղադրվող ,տնային կալանքի տակ գտնվող Քաղաքացին ցանկացել էհանդիպել գործը հսկող դատախազին ,սակայն ոստիկանը բացատրել է,որ ոչ աշխասանքային օր է ու հորդորել է դիմում թողնել,սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա ցանկանալով ինքնահրիկիզվել,ինչը կանխվել է ոստիկանների կողմից»։