ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Շաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։ Արդյունքում իր հորդորը ու պահանջը չի կատարվել և Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահկրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն, երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գորղողությունները կանխած է եղել։
Armlur.am-ը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ է կատարվել ի պատասխան հայտնեցին.

«Խարդախության համար մեղադրվող ,տնային կալանքի տակ գտնվող Քաղաքացին ցանկացել էհանդիպել գործը հսկող դատախազին ,սակայն ոստիկանը բացատրել է,որ ոչ աշխասանքային օր է ու հորդորել է դիմում թողնել,սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա ցանկանալով ինքնահրիկիզվել,ինչը կանխվել է ոստիկանների կողմից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular