Հոդեյդա նավահանգիստն Իրանից մատակարարվող զենքի համար մուտքի կետ է. Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ ՝ հաստատել է Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների մասին տեղեկությունը, գրում է The Jerusalem Post-ը։
Նեթանյահուն գովաբանել է Իսրայելի պաշտպանության բանակին՝ ՑԱԽԱԼ-ին և «մատ թափ տվել» Իսրայելի հակառակորդների վրա։
«Պատերազմի հենց սկզբից հասկացրել եմ, որ Իսրայելը կվնասի իրեն բոլոր վնասողներին», - շեշտել է նա:
Նա նաև անդրադարձել է գործողությունը թույլատրելու նպատակով Նախարարների կաբինետի գումարման թեմային, նշելով, որ Հոդեյդայի նավահանգիստն «ռազմական նպատակներ է հետապնդում, ներառյալ՝ որպես Իրանից մատակարարվող զենքի մուտքի կետ»:
«Վերջին ութ ամիսների ընթացքում հութիները Իսրայելի դեմ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել:
Այս ամենը իսրայելական պաշտպանական համակարգերը հաջողությամբ կասեցրել են՝ մեր բարեկամ ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ երկրների օգնությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- ընդգծել է նա: