ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոդեյդա նավահանգիստն Իրանից մատակարարվող զենքի համար մուտքի կետ է. Նեթանյահու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ ՝ հաստատել է Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների մասին տեղեկությունը, գրում է The Jerusalem Post-ը։

Նեթանյահուն գովաբանել է Իսրայելի պաշտպանության բանակին՝ ՑԱԽԱԼ-ին և «մատ թափ տվել» Իսրայելի հակառակորդների վրա։

«Պատերազմի հենց սկզբից հասկացրել եմ, որ Իսրայելը կվնասի իրեն բոլոր վնասողներին», - շեշտել է նա:

 

Նա նաև անդրադարձել է գործողությունը թույլատրելու նպատակով Նախարարների կաբինետի գումարման թեմային, նշելով, որ Հոդեյդայի նավահանգիստն «ռազմական նպատակներ է հետապնդում, ներառյալ՝ որպես Իրանից մատակարարվող զենքի մուտքի կետ»:

«Վերջին ութ ամիսների ընթացքում հութիները Իսրայելի դեմ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել:

Այս ամենը իսրայելական պաշտպանական համակարգերը հաջողությամբ կասեցրել են՝ մեր բարեկամ ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ երկրների օգնությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- ընդգծել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular