Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը վերածվել է պարզունակ բութ գործիքի տարբեր ուժային կենտրոնների ձեռքում, որոնք ունեն իրենց աշխարհաքաղաքական գները, այդ ֆոնին պետք է սպասել նոր ցավալի կորուստների, որոնք անխուսափելի են, Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը», գրում է tsargrad.tv-ն:

«Միջազգային ուժային կենտրոնները միմյանցից խլում են երկիրը, և յուրաքանչյուրն այն օգտագործում է իր նպատակների համար։ Այն պայմաններում, երբ ղեկավարությունը հրաժարվում է պաշտպանել պետության շահերը, յուրաքանչյուրը Հայաստանը կօգտագործի այնպես, ինչպես ուզում է»,- ասել է Հայաստանի  խորհրդարանի նախկին խոսնակ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը։

Փորձագետը նշել է, որ երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, պնդում էին, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնված ինքնորոշման իրավունքի վրա։

Նշված երկրները հավատարիմ մնացին այդ դիրքորոշմանը նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո։ Սակայն, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի ղեկավարությունը չի պաշտպանում հայկական կողմի շահերը, և Արցախը մնացել է «անտեր», համանախագահ երկրները դադարեցին խոսել այդ մասին։ Թորոսյանն ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմը պետք է ակտիվություն ցուցաբերեր միջազգային կազմակերպություններում և դատարաններում մատնանշելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները։

Կատարված հանցագործությունները, այդ թվում արգելված զենքի կիրառումը, ահաբեկչական վարձկանների ներգրավումը, պատերազմական այլ հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, հայկական կողմի ձեռքին լուրջ զենքեր էին նպաստելու Արցախի անկախության հասնելու անհրաժեշտության գաղափարին։

«Դա հիանալի հնարավորություն էր ցույց տալու, որ նման բարբարոսների հետ միասին ապրելն ուղղակի անհնար է։ Միջազգային պրակտիկայում ինքնորոշման հետ կապված գործընթացներում կրկնվող ագրեսիան ինքնորոշման միավորի անկախություն ձեռք բերելու ամենաշատ կիրառվող առիթն ու պատճառն է»,- նշել է փորձագետը։

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովն էլ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի այցը Լոնդոն Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

«Փաստն այն է, որ նման  ճանապարհորդությունը միանշանակ նշան է, որ Փաշինյանը նախընտրում է եվրաինտեգրումը։ Այսինքն նա ցանկանում է, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, գնա ուկրաինական սցենարով։ Ժամանակին, 2008 թվականին, Բուխարեստում Ուկրաինային խոստացան անդամակցություն ՆԱՏՕ-ին, և հիմա կարելի է տեսնել, թե դա ի վերջո ինչի հանգեցրեց: Փաշինյանը նույն սցենարն է մշակում, և դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի ճակատագրի վրա։ Աշխարհը փոխվում է, և այն պայմանները, որոնցում սկսեց Ուկրաինան, ավելի բարենպաստ էին, իսկ ներկայիս պայմաններում դա մահացու հրավեր է։ Բայց Փաշինյանը, ինչպես հասկանում եմ, թքած ունի, քանի որ նրա անձնական շահերը Հայաստանի հետ չեն առնչվում։ Նրա շահերն այլ վայրում են, որտեղ նա ունի հարմարավետ տուն, որտեղ կանցկացնի իր ծերությունն ու կգրի իր հուշերը»,- կարծում է Լեոնկովը։

Ըստ փորձագետի Փաշինյանն իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ, և այդ առումով պատահական չէ նաև Բաքվի պաշտոնական պատվիրակության զուգահեռ այցը Լոնդոն: Այդ համատեղ աշխատող թիմը Լեռնային Ղարաբաղի հետ ողբերգությունը խաղարկեց ըստ իրենց պլանների, և մենք տեսանք, թե ինչով այն ավարտվեց։ Չնայած դրան Փաշինյանի շրջապատն ամեն ինչ շրջում է ասելով, որ Ռուսաստանն էր, որ հանձնեց Լեռնային Ղարաբաղը և հատուկ խաղաղապահներ բերեց այնտեղ Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու համար։ Բայց փաստն այն է, որ բոլորը, ովքեր ականատես էին, տեսնում էին, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։

Հայաստանը կրկին բռնում է «բազմավեկտոր» քաղաքականության սայթաքուն ուղին փորձելով խաղալ ՆԱՏՕ-ի բլոկի անդամների՝ Թուրքիայի և Ֆրանսիայի հակասությունների վրա։ Փաշինյանի ներկայիս կաբինետն ակնհայտորեն Փարիզն է տեսնում որպես իր գլխավոր դաշնակից առաջիկա տարիներին։ Սակայն նման ռազմավարությունը հղի է լուրջ ռիսկերով։ Հայաստանը մի կողմից փորձում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուս կողմից ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը բարդ հարաբերություններ ունի Անկարայի հետ։ «Հակասությունների վրա խաղալու» այդ փորձը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը հայտնվի մուրճի ու սալի արանքում ի վերջո չստանալով էական առավելություններ երկու կողմերից էլ:

Ըստ միջազգային լրագրող Թիմուր Շաֆիրի, Նիկոլ Փաշինյանը և նրա կաբինետը վստահ են, որ փայլուն կերպով բարդ խաղ են խաղում գործընկերների մի ամբողջ խմբի հետ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրը գերազանցում է Հայաստանին տնտեսական, դիվանագիտական և ռազմական պարամետրերով։ Եվ նման ռազմավարության հաջողությունը շատ կասկածելի է հաշվի առնելով այն դժվարություններն ու հակասությունները, որոնց դիմակայելու է Հայաստանի ղեկավարությունը, որի խաղն ավելի ու ավելի է հիշեցնում անդունդի վրայով լարախաղացություն:

Ցանկացած սխալ քայլ կարող է աղետալի հետևանքներ բերել հանրապետությանը։ Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելով ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջովին կախված կլինի ավելի ուժեղ խաղացողների կամքից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Ամենադիտված