Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետությունում՝ որպես փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տ․ Շահան աբեղա Մելքոնյանը ծառայության է կոչվել Գեղարդավանքում, Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կորյուն քահանա Պապիկյանը ծառայության են նշանակվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը՝ Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ․ Կարապետ քահանա Ստեփանյանը և Տ․ Արսեն քահանա Փահլևանյանը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։
Նորին Սրբության հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արմեն քահանա Կիրակոսյանը, ազատվելով Վեհարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։