ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետությունում՝ որպես փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տ․ Շահան աբեղա Մելքոնյանը ծառայության է կոչվել Գեղարդավանքում, Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կորյուն քահանա Պապիկյանը ծառայության են նշանակվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը՝ Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ․ Կարապետ քահանա Ստեփանյանը և Տ․ Արսեն քահանա Փահլևանյանը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Նորին Սրբության հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Արմեն քահանա Կիրակոսյանը, ազատվելով Վեհարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular