6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինյան կղզիներում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Լինգիգ քաղաքից (Մինդանաո կղզի) 47 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 6,4 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Ավելի վաղ սեյսմոլոգները հայտնել էին նույն տարածքում 6,7 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժի մասին։