Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խուլիգանության միջնաբերդը». Ինչպես Փաշինյանը երկու անգամ կոտրեց Հայաստանի հանրային ռադիոյի դուռը 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայկական ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրենի պաշտոնում ԱՄՆ քաղաքացու նշանակումը, ով, ըստ Թևանյանի, «լրտես է», գրում է eadaily.com-ը։

«Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հանրային ռադիոյի հետ: «Հեղափոխության» օրերին նա ընկերների հետ անկաշկանդ մտավ ռադիոյի շենք, խուլիգանի պես կոտրեց դուռը և եթեր պահանջեց այն պայմաններում, երբ նրա «թավշյա» գործընթացը լուսաբանվում էր բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներով։ Նրա դեմ ոչ մի քայլ չարվեց, ոչ մի «բերետավոր» ոչ մեկի գլուխը չկոտրեց, ոչ ոք չզրկվեց դաստակից։ Ընդհակառակը, Փաշինյանի բոլոր քմահաճույքները կատարվեցին: Գործ չհարուցվեց նաև խուլիգանության կամ հանցավոր բաղադրիչ պարունակող արարքների առնչությամբ։ Ռադիոն զավթելուց հետո ոչ ոք նույնպես բերման չենթարկվեց։

Իշխանության գալուց հետո Հանրային ռադիոյում զարմանալիորեն ազատ մթնոլորտ էր տիրում։ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հաջողվել էր հետ պահել կառույցը իշխանությունների խոսափող դառնալուց։ Որպես Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի առաջնորդ կարող եմ վստահորեն ասել, որ Հանրային ռադիոն աչքի էր ընկնում իր անաչառությամբ, անկաշառությամբ և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու քաղաքականությամբ։ 
Նախկին տնօրենին չներեցին Հանրային ռադիոյին Փաշինյանի տված հարցազրույցի համար, ավելի ճիշտ հարցազրուցավարի պահվածքի համար։

«Ժողովրդավարության միջնաբերդի» ղեկավարի պաշտոնում նշանակված անձը վիրավորվեց ու գործի  անցավ: Խումարյանին աշխատանքից ազատել են Հանրային հեռարձակման խորհրդի անդամները, որոնց թվում կան մարդիկ, ովքեր ժամանակին խոսքի ազատության պաշտպանի և պարկեշտ մարդկանց համբավ էին վայելում։ Պարզվեց, որ նրանք ըստ էության խամաճիկներ ու դահիճներ են։ Այդ խորհրդի անդամներն աշխատանքից ազատեցին ռադիոյի թիմի ճնշող մեծամասնության շրջանում մեծ լեգիտիմություն վայելող տնօրենին։

Այստեղ ուշագրավը ոչ միայն Փաշինյանի միջամտությունն է այնտեղ, որտեղ նա միջամտելու իրավունք չունի, այլ նաև այն, թե ո՞վ է նշանակվել նախկին տնօրենի փոխարեն։ Նրանք նշանակել են մեկին, ով ԱՄՆ քաղաքացի է, աշխատել է ամերիկյան կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցում, ապրել է Պրահայում վերջին 28 տարիներին և, ըստ էության, աշխատել է մեկ այլ երկրում: Այսինքն նա լրտես է։

Այսպիսով, «3 միլիոն վարչապետ» բլեֆի կարգախոսի հեղինակ և, իբր, ժողովրդի կարծիքը հաշվի առնող Նիկոլ Փաշինյանը հակառակ Հանրային ռադիոյի աշխատակազմի մեծամասնության կարծիքին, տնօրեն է նշանակել մեկին, ով նրա հետ միասին կծառայի օտար երկրի շահերին։

Փաստորեն, սա Նիկոլի երկրորդ հարձակումն է ռադիոյի վրա։ Սակայն այս անգամ դուռը ներսից է կոտրվել։ Կոտրվել է ստոր ձևով: Սա է «միջնաբերդի» իրական դեմքը (Փաշինյանն ու նրա ամերիկացի հովանավորները ժամանակ առ ժամանակ Հայաստանը անվանում էին «ժողովրդավարության միջնաբերդ»):»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինԲազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Ամենադիտված