ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խուլիգանության միջնաբերդը». Ինչպես Փաշինյանը երկու անգամ կոտրեց Հայաստանի հանրային ռադիոյի դուռը 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայկական ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեկնաբանել է Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրենի պաշտոնում ԱՄՆ քաղաքացու նշանակումը, ով, ըստ Թևանյանի, «լրտես է», գրում է eadaily.com-ը։

«Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հանրային ռադիոյի հետ: «Հեղափոխության» օրերին նա ընկերների հետ անկաշկանդ մտավ ռադիոյի շենք, խուլիգանի պես կոտրեց դուռը և եթեր պահանջեց այն պայմաններում, երբ նրա «թավշյա» գործընթացը լուսաբանվում էր բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներով։ Նրա դեմ ոչ մի քայլ չարվեց, ոչ մի «բերետավոր» ոչ մեկի գլուխը չկոտրեց, ոչ ոք չզրկվեց դաստակից։ Ընդհակառակը, Փաշինյանի բոլոր քմահաճույքները կատարվեցին: Գործ չհարուցվեց նաև խուլիգանության կամ հանցավոր բաղադրիչ պարունակող արարքների առնչությամբ։ Ռադիոն զավթելուց հետո ոչ ոք նույնպես բերման չենթարկվեց։

Իշխանության գալուց հետո Հանրային ռադիոյում զարմանալիորեն ազատ մթնոլորտ էր տիրում։ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հաջողվել էր հետ պահել կառույցը իշխանությունների խոսափող դառնալուց։ Որպես Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի առաջնորդ կարող եմ վստահորեն ասել, որ Հանրային ռադիոն աչքի էր ընկնում իր անաչառությամբ, անկաշառությամբ և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու քաղաքականությամբ։ 
Նախկին տնօրենին չներեցին Հանրային ռադիոյին Փաշինյանի տված հարցազրույցի համար, ավելի ճիշտ հարցազրուցավարի պահվածքի համար։

«Ժողովրդավարության միջնաբերդի» ղեկավարի պաշտոնում նշանակված անձը վիրավորվեց ու գործի  անցավ: Խումարյանին աշխատանքից ազատել են Հանրային հեռարձակման խորհրդի անդամները, որոնց թվում կան մարդիկ, ովքեր ժամանակին խոսքի ազատության պաշտպանի և պարկեշտ մարդկանց համբավ էին վայելում։ Պարզվեց, որ նրանք ըստ էության խամաճիկներ ու դահիճներ են։ Այդ խորհրդի անդամներն աշխատանքից ազատեցին ռադիոյի թիմի ճնշող մեծամասնության շրջանում մեծ լեգիտիմություն վայելող տնօրենին։

Այստեղ ուշագրավը ոչ միայն Փաշինյանի միջամտությունն է այնտեղ, որտեղ նա միջամտելու իրավունք չունի, այլ նաև այն, թե ո՞վ է նշանակվել նախկին տնօրենի փոխարեն։ Նրանք նշանակել են մեկին, ով ԱՄՆ քաղաքացի է, աշխատել է ամերիկյան կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցում, ապրել է Պրահայում վերջին 28 տարիներին և, ըստ էության, աշխատել է մեկ այլ երկրում: Այսինքն նա լրտես է։

Այսպիսով, «3 միլիոն վարչապետ» բլեֆի կարգախոսի հեղինակ և, իբր, ժողովրդի կարծիքը հաշվի առնող Նիկոլ Փաշինյանը հակառակ Հանրային ռադիոյի աշխատակազմի մեծամասնության կարծիքին, տնօրեն է նշանակել մեկին, ով նրա հետ միասին կծառայի օտար երկրի շահերին։

Փաստորեն, սա Նիկոլի երկրորդ հարձակումն է ռադիոյի վրա։ Սակայն այս անգամ դուռը ներսից է կոտրվել։ Կոտրվել է ստոր ձևով: Սա է «միջնաբերդի» իրական դեմքը (Փաշինյանն ու նրա ամերիկացի հովանավորները ժամանակ առ ժամանակ Հայաստանը անվանում էին «ժողովրդավարության միջնաբերդ»):»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular