Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան Նեղոսի տենդ. ինչպես է վարակը տարածվում և ինչ հետևանքներ կարող է ունենալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Արևմտյան Նեղոսի վարակն ու տենդը. ի՞նչ է դա, ինչպե՞ս է փոխանցվում և դրսևորվում, ո՞վքեր են լինում վարակակիրները և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վարակը մարդու օրգանիզմի, առողջության և կյանքի վրա:

WNV տեսակի վարակի հիմնական կրողներն ու տարածողները մոծակներն ու թռչուններն են՝ այդ խմբի մի շարք ներկայացուցիչներ: Այն հատկապես արդյունավետ է տարածվում հիգենայի բացակայության և աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում:

Մոծակներից վարակը տարածվում է հիմնականում Culex խմբի մոծակների միջոցով, իսկ շատ հազվադեպ նաև՝ տիզերի:

WNV տեսակի վարակը տարածվում է կաթնասունների խմբի 30 տեսակի շրջանում՝ այդ թվում մարդկանց, ձիերի, շների և կատուների շրջանում: Հիվանդությունը դրսևորվում է մարդկանց և ձիերի դեպքում, իսկ կատուներն ու շները հազվադեպ են հիվանդանում: Սողունները և երկկենցաղները նույնպես կարող են վարակվել, այդ թվում՝ կոկորդիլոսների, ալիգատորների, օձերի, մողեսների և գորտերի որոշ տեսակներ:

Կաթնասունները, սակայն, համարվում են վարակի փակուղային կրողներ, որոնք իրենց օրգանիզմում զարգացնում են վարակը և այն փոխանցում՝ մոծակների միջոցով: Մարդկանց դեպքում փոխանցումը կարող է լինել նաև արյան միջոցով:

Մարդկանց շրջանում վարակակիրների 80 տոկոսի մոտ Արևմտյան Նեղոսի տենդը թույլ արտահայտված է լինում, ախտանիշները լինում են կա՛մ շատ թույլ արտահայտված, կա՛մ բացակայում են: Վարակակիրների մոտ 20 տակոսի շրջանում առաջանում է ջերմություն, գլխացավ, փսխում, ցան, մարմնի ցավեր, իսկ 1 տոկոսի դեպքում այն ծանր դրսևորումներ է ունենում՝ առաջացնելով մենինգիտ կամ էնցեֆալիտ: Նման դեպքերում առողջացման գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև ամիսներ, իսկ այն հիվանդների մոտ, որոնց դեպքում ախտահարված է նյարդային համակարգը, մահացության ցուցանիշը կազմում է 10 տոկոս:

Մարդկանց շրջանում վարակի տարածման տարբերակներից մեկը վարակակիր մոծակների խայթոցն է, որոնք սնվում են վարակը կրող թռչուններով: Հազվադեպ վարակը փոխանցվում է արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման կամ հղի կնոջից պտղին անցման միջոցով, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ, հակառակ դեպքում այն ուղղակիորեն չի տարածվում մարդկանց միջև և չի կրում օդակաթիլային ճանապարհով փոխանցման բնույթ: Տենդը ծանր բնույթ է կրում 60 տարեկանից բարձր խմբի մարդկանց, ինչպես նաև հարակից հիվանդություններ ունեցող անձանց շրջանում՝ ինչպիսիք են քաղցկեղի կրողները, շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ կրող անձինք:

Վարակի տարածումը կանխելու համար նախատեսված պատվաստանյութ մարդկանց համար գոյություն չունի, ինչպես նաև հատուկ բուժում գոյություն չունի. պետք է օգտագործել ցավազրկողներ և ջերմիջեցնողներ: Վարակման վտանգը նվազեցնելու լավագույն միջոցը մոծակների խայթոցից խուսափելն է: Իսկ մոծակների խայթոցից խուսափելու համար պետք է պայքարել աղտոտվածության դեմ, ազատվել ջրային կուտակումներից՝ ճահիճներ, աղտոտված ամբարներ և լճակներ, պատուհաններին ցանցե պատնեշներ դնել և այլն:

Վիրուսը հայտնաբերվել է Ուգանդայում 1937 թվականին և երկրից դուրս առաջին վարակակրի մասին հայտարարվել Հյուսիսային Ամերիկայում 1999 թվականին։

Armlur.am

https://armlur.am/1394158/

Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել
Ամենադիտված