Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունում հայկական կոնյակը կարող է արգելվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խանութներում ներկայացված հայկական կոնյակի մոտ 90 %-ը վտանգավոր է առողջության համար։ Ինչպես պարզել են փորձագետները, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ։ Ինչպիսի՞ն է հավանականությունը, որ այդ հայտնի ալկոհոլը կվերանա մեր դարակներից, և արդյո՞ք այդ պատմությունը կարող է վնասել Մոսկվայի և Երևանի միջև առևտրային հարաբերություններին, հարց news.ru-ից:

Ըստ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դևի, տեսականորեն Ռուսաստանը կարող է սահմանափակել հայկական կոնյակի ներկրումը, քանի որ ժամանակին արգելել էր վրացական գինիներն ու հանքային ջուրը։

«Բայց այդ միջոցը դժվար թե երկարաժամկետ լինի: Հիշում ենք, թե ինչպես էր Դաշնային մաքսային ծառայությունը նախկինում խստացրել Հայաստանից բեռներ տեղափոխող մեքենաների ստուգումները։ Այնպես որ, ենթադրում եմ, որ կոնյակի հետ կապված պատմությունը մաքսային պատերազմի հերթական դրվագն է»,- news.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Կոնյակի անվտանգության մասին ուսումնասիրության հիման վրա ռուսական կողմը կամրապնդի իր բանակցային դիրքերը և ստանալով հայկական կողմից ցանկալի նախապատվություններ՝ կվերացնի սահմանափակումները (եթե այդպիսիք լինեն) կամ կդադարեցնի դրանց մասին խոսելը, կարծում է Դևը։

Սիներջի համալսարանի բիզնեսի ֆակուլտետի տնօրեն Կիրիլ Պլոխիխը, ընդհակառակը, կարծում է, որ ապրանքի որակը ստուգելու մեջ քաղաքական դրդապատճառ չպետք է փնտրել։

«Ռուսաստանն ուժեղացրել է տարբեր տեսակի ապրանքների՝ ալկոհոլի, սննդամթերքի, քիմիական նյութերի որակի նկատմամբ վերահսկողությունը: Սա միանգամայն նորմալ պրակտիկա է, որը ոչ մի կերպ կապված չէ արտաքին քաղաքականության պատմության հետ»,- պարզաբանել է news.ru-ի զրուցակիցը։

Պլոխիխը հավելել է, որ ձեռնարկատերը պետք է որակյալ ծառայություններ մատուցի և որակյալ ապրանք վաճառի, իսկ անբարեխիղճ գործարարները, որոնց պատճառով ալկոհոլային խմիչքներ գնողները կարող են հայտնվել հիվանդանոցում, պետք է բացահայտվեն և պատժվեն։ Հայկական կոնյակը զանգվածաբար արգելելու կարիք չկա, և դժվար թե դա անեն, կարծում է Պլոխիխը։ Բայց հնարավոր է և անհրաժեշտ է սահմանափակել անորակ ապրանքների ներմուծումն անկախ դրանց ծագման երկրից, ամփոփել է նա։

Պատժամիջոցները կարող են կիրառվել միայն որպես պատասխան միջոցներ և/կամ առողջության համար վտանգավոր ցածրորակ արտադրանքի համար, հակառակ դեպքում դա անհնար է, news.ru-ի  հետ զրույցում համաձայնվել է Տնտեսագիտության և տնտեսության ինստիտուտի դոցենտ Խաջիմուրադ Բելխարոևը։

Բելխարոևի խոսքով, արգելող միջոցները, որոնք կարող են կիրառվել ալկոհոլի ներմուծման վրա, վնասակար ազդեցություն կունենան հայ արտադրողների վրա։

«ԱՊՀ երկրների համար ռուսական շուկան առանցքային է վաճառքի համար։ Այլ երկրներում նման ծավալներով ապրանք վաճառելն անհնար է, այդ մատակարարներին այնտեղ ոչ ոք չի սպասում»,- նշել է փորձագետը։

Բայց ռուսները չպետք է անհանգստանան: Երկիրը ներքին արտադրություն է զարգացնում Դաղստանի, Կուբանի, Ղրիմի և այլ  վայրերի գինեգործների օգնությամբ։

«Ուստի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ներմուծման ամբողջական արգելքի սահմանմամբ ներքին սպառողները չեն տուժի, ռուսական բարձրորակ կոնյակի արտադրանքը լրացուցիչ կհայտնվի մանրածախ ցանցերի դարակներում, իսկ Հայաստանի կոնյակի արդյունաբերությունը կընկնի լճացման փուլ»,- եզրափակել է Բելխարոևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամենադիտված