Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿիևը մտադիր չէ երկարաձգել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարաձգելու, դրան վերջակետ է դրված», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան Եվրամիության (ԵՄ) հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերաբերյալ:
Նա հստակեցրել է, որ խոսքը այլ ընկերություններից գազի տարանցման մասին է։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ չնախատեսված հանգամանքների դեպքում եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը։