ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կիևը մտադիր չէ երկարաձգել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։

Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարաձգելու, դրան վերջակետ է դրված», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան Եվրամիության (ԵՄ) հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերաբերյալ:

Նա հստակեցրել է, որ խոսքը այլ ընկերություններից գազի տարանցման մասին է։

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ չնախատեսված հանգամանքների դեպքում եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular