«Խաղաղության խաչմերուկը» զուգարանի թուղթ է․ Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի բանակցությունները Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու մասին են, 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը հիմա Ալիևից մուրում է դատարկ թուղթ, որի վրա գրված կլինի՝ «խաղաղություն»։
Իրականում «Խաղաղության պայմանագիր» փաստաթուղթն այնքան է բեռնաթափվել, որ նրա մեջ արդեն չկան դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերը, գերիների վերադարձի հարցը։ Դա իսկապես դատարկ թուղթ է։ Որտե՞ղ եք տեսել խաղաղություն, երբ նախկինի պես շրջափակված ես, ու գերիներդ չեն վերադարձել»,- շեշտել է Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է իշխանության կողմից անընդհատ ու ամենուրեք թմբկահարվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա դրան Սուրեն Սուրենյանցը հետևյալ բնութագրումն է տվել․
«Էդ «Խաղաղության խաչմերուկը» զուգարանի թուղթ է, դա որևէ երկրի հետաքրքիր չէ»։