ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկը» զուգարանի թուղթ է․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու մասին են, 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանը հիմա Ալիևից մուրում է դատարկ թուղթ, որի վրա գրված կլինի՝ «խաղաղություն»։

Իրականում «Խաղաղության պայմանագիր» փաստաթուղթն այնքան է բեռնաթափվել, որ նրա մեջ արդեն չկան դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերը, գերիների վերադարձի հարցը։ Դա իսկապես դատարկ թուղթ է։ Որտե՞ղ եք տեսել խաղաղություն, երբ նախկինի պես շրջափակված ես, ու գերիներդ չեն վերադարձել»,- շեշտել է Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է իշխանության կողմից անընդհատ ու ամենուրեք թմբկահարվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա դրան Սուրեն Սուրենյանցը հետևյալ բնութագրումն է տվել․

 «Էդ «Խաղաղության խաչմերուկը» զուգարանի թուղթ է, դա որևէ երկրի հետաքրքիր չէ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular