Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են՝ ինչպես հասնել խաղաղության՝ Հարավային Կովկասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղիները։
«Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել շարունակել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում»,- հանդիպման մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։