ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են՝ ինչպես հասնել խաղաղության՝ Հարավային Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության  հասնելու ուղիները։

«Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել շարունակել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում»,- հանդիպման մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular