Իսրայելը պայթյուններ է իրականացնում Բեյրութում, տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելցի ռազմական մասնագետները կոտրել են «Հըզբոլլահ»-ի անվտանգության համակարգը, պայթյուններ են գրանցվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ի շտաբը։
Պայթյունի հետևանքով տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, հայտնում է Mehr գործակալությունը։ Դեսպանի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։
Տասնյակ այլ տուժածներ կան Բեյրութում։ Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում բուժկենտրոններ։
Ըստ ստացված տեղեկությունների՝ պայթում են նրանց մոտ գտնվող կապի սարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։