ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պայթյուններ է իրականացնում Բեյրութում, տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցի ռազմական մասնագետները կոտրել են «Հըզբոլլահ»-ի անվտանգության համակարգը, պայթյուններ են գրանցվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ի շտաբը։

Պայթյունի հետևանքով տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, հայտնում է Mehr գործակալությունը։ Դեսպանի առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։

Տասնյակ այլ տուժածներ կան Բեյրութում։ Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում բուժկենտրոններ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ պայթում են նրանց մոտ գտնվող կապի սարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular