Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news-front.su-ն «Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հասարակական-քաղաքական անկայունության բնորոշ նշան են պարբերաբար սրվող քննարկումները երկրի պատմության և ժամանակակից կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի և տեղի մասին: Գործող Սահմանադրության համաձայն, որը կանգնած է հերթական վերանայման առջև, Հայաստանը աշխարհիկ պետություն է, սակայն 18-րդ հոդվածում նշվում է Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Ժամանակին անկախության ձեռքբերումը նպաստեց ՀԱԵ-ի ազդեցության մեծացմանը քաղաքական և հասարակական կյանքում: Սակայն երկիր ներթափանցած կրոնական շարժումների և օտար աղանդների ակտիվ գործունեությունը լուրջ մարտահրավեր էին ՀԱԵ-ի և, ընդհանուր առմամբ, հասարակության համար, և գնալով ՀԱԵ-ի հեղինակության և ազդեցության պահպանման խնդիրը ավելի արդիական դարձավ։ Մինչև թավշյա հեղափոխությունը ՀԱԵ-ն սերտ կապեր էր պահպանում գործող իշխանության հետ։ Դա քննադատությունների տեղիք էր տալիս, բայց բնակչության մեծամասնությունը դեռ հակված չէր ամբողջությամբ տարանջատել աշխարհիկ և եկեղեցական իշխանություններին։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը նախընտրեց բացահայտ հակամարտության մեջ չմտնել ՀԱԵ-ի հետ, սակայն արևմտամետ ՀԿ-ներ, եկեղեցական այլախոհներ, տարբեր տեսակի երիտասարդական ակտիվիստներ սկսեցին քարոզչական արշավ Գարեգին Բ-ի դեմ, որոնք ուղեկցվեցին Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ բռնի և վիրավորական գործողություններով։ Այնուամենայնիվ, բողոքի ակցիաները լայն աջակցություն չստացան։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը հայ հասարակությանը շոկի մեջ գցեց, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրեց ազգային շահերին դավաճանելու մեջ և պահանջեց նրա անհապաղ հրաժարականը, այդ պահանջը պաշտպանեց նաև Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչ անելով վարչապետին ինքնակամ հրաժարական տալ։ Նա իր այդ «հայրական կոչը» կրկին հնչեցրել է արդեն Արցախը հանձնելուց հետո: Փաշինյանը հերքել է քննադատությունը և ասել, որ «եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի իշխանության հետ, դա նշանակում է, որ եկեղեցին վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»։ Նա Եկեղեցուն կոչ է արել «մտածել իր էության, տեսության ու հավատքի մասին», իսկ երկրի ճակատագիրը թողնել իշխանության ձեռքին։ Բացի դա, Փաշինյանը բացասական գնահատական է տվել ՀԱԵ-ի պատմական և ժամանակակից դերին, քանի որ, նրա կարծիքով, նախկինում Հայոց կաթողիկոսները եղել են «արտաքին ազդեցության գործակալներ», և դա շարունակվում է առ այսօր։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո հայ ազգին միավորել է եռամիասնության գաղափարախոսությունը (Սփյուռք - Արցախ - Հայաստան): Ընդ որում, Հայաստան ասելով՝ ի նկատի են ունեցել ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ հայերի պատմական բնակության շատ ավելի ընդարձակ տարածքները։ Բայց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը հանգեցրեց հայ հասարակության գաղափարական ուղենիշների արմատական փոփոխության։ Փաշինյանի քաղաքականությունը կոչված է աջակցել վերազգային օլիգարխիային, որը մերժում է մարդկության էթնոմշակութային բազմազանությունը։ Իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարելով հօգուտ «համաշխարհային ժողովրդավարության»՝ Փաշինյանը և նրա համախոհները ձգտում են ինտեգրվել կոլեկտիվ Արևմուտքին իր «համընդհանուր արժեքներով», այսինքն՝ հայ հասարակությունը վերածել անհատների համայնքի («հպարտ քաղաքացիներ»), ովքեր ունեն սեփական մշակութային, կրոնական, սեռային և այլնի ինքնակողմնորոշում:

Դա ենթադրում է ազգային ինքնագիտակցության փոխարինում համընդհանուր «աշխարհի քաղաքացիների» վերազգային ինքնագիտակցությամբ՝ իր ոչ ազգային միասնական կյանքի մոդելով, ավանդական արժեքների ու բարոյականության մերժումով։ Հայաստանում «նախկինների հնացած ժառանգության» մերժման կողմնակիցներն են դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները և տոտալիտար աղանդները: Միևնույն ժամանակ, տարբեր հասարակական կազմակերպություններ գործում են հիմնականում երիտասարդների շրջանում, մինչդեռ կրոնական կազմակերպությունները ձգտում են իրենց գործունեությանը ներգրավել բոլոր տարիքային կատեգորիաների քաղաքացիների: Նման աղանդների թիվը անընդհատ ավելանում է և, ըստ հայ փորձագետների, արդեն կազմում է երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը (200-350 հազար մարդ):

Ամենաակտիվն ու մեծաթիվը նեոհիսնական աղանդներն են՝ «Կյանքի խոսք», «Նոր սերունդ», «Ռեմա» և այլն: 2018 թվականին հենց աղանդներն էին, որ իրենց տասնյակ հազարավոր հետևորդներին դուրս բերեցին փողոց մեծապես ապահովելով կրիտիկական զանգված, որն էլ, ի վերջո, բերեց իշխանափոխության: Ներկայում միասնական, կազմակերպված և սոցիալապես ակտիվ կրոնական աղանդները և արևմտյան ժողովրդավարության արժեքների կողմնակիցները (երիտասարդական ակտիվիստներից մինչև ԼԳԲՏ և ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ) գործում են որպես գործող կառավարության սոցիալական աջակցություն: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հասարակության մեջ առաջացած շփոթությունն ու հուսահատությունը բնակչության մեծամասնությանը վերածել է սեփական շահերի վրա կենտրոնացած «քաղաքական ճահճի»։

Նման իրավիճակում նույն կարգախոսներով հանդես եկող պառակտված ընդդիմության համար դժվար է զանգվածային աջակցություն ստանալ ընտրություններում կամ փողոցային բողոքի ակցիաներում։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմական հեռանկարները որոշվելու են ինչպես աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով, այնպես էլ միջազգային ասպարեզում ի հայտ եկող ուժերի հարաբերակցությամբ: Բացի դա, Հայաստանի հեռանկարները որոշվելու են իր քաղաքացիների ընտրությամբ՝ հօգուտ «համընդհանուր արևմտյան արժեքների», կամ էլ հետագա զարգացման՝ հիմնվելով սեփական մշակութային և պատմական ժառանգության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված