Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է.

ՀՀ իշխանությունը թեպետ չբոյկոտեց մոսկովյան հարթակում տեղի ունեցող հերթական միջոցառումը, ինչն անում էին վերջին շրջանում, եւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մեկնեցին Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ արտգործնախարարների հավաքին մասնակցելու, բայց այս անգամ էլ գնացին ՌԴ-ի դեմ դեմարշի։


Հոկտեմբերի 7-ին` Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցման քննություն, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված երկրների հետագա համագործակցությանը։ Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարեւոր հայտարարությունները ստորագրելուց` կրկին տարանջատվելով ԵԱՏՄ երկրներից: Հայաստանը, մասնավորապես, չմիացավ այն հայտարարությանը, որը վերաբերում է Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիությանը:

Պաշտոնական Երեւանի այդ որոշումը՝ չմիանալ երկու հայտարարություններին, ըստ իշխանական շրջանակների, պայմանավորված է նրանով, որ դրանք կարող էին հարցեր առաջացնել արեւմտյան գործընկերների շրջանում: Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հիմա միանալ եվրասիական անվտանգային հարթակին՝ կնշանակի հայտարարել, որ վերադառնում է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի գիրկը։

Մյուս հայտարարությունը, որը վերաբերում է միակողմանի միջոցների անթույլատրելիությանը, դարձյալ արեւմտյան ընկալմամբ՝ կդիտարկվեր որպես ԱՄՆ-ի դեմ արված քայլ: Թեեւ ԱՊՀ հայտարարության մեջ չկա կոնկրետ անուն, թե որ երկրի կամ երկրների կիրառած միակողմանի միջոցներին են դեմ, այդուհանդերձ, հասկանալի է, որ խոսքը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնց նախաձեռնողն ԱՄՆ-ն է։ Իշխանական քարոզիչները հիշեցնում են՝ Հայաստանը սեպտեմբերի սկզբին էլ չմիացավ ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմին եւ հատկապես ուղղված էր ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի դեմ: Ի դեպ, Հայաստանի տեղեկատվական դաշտում դա մեկնաբանվեց այսպես․ իբր Հայաստանը հրաժարվել է Հռոմի ստատուտից եւ հետ է վերցրել իր ստորագրությունը Պուտինին կալանավորելու մասին Միջազգային դատարանի որոշումից։

Երկու օր է՝ իշխանական քարոզչամեքենան պաշտոնական Երեւանի այս դեմարշը ներկայացնում է իբրեւ բալանսավորված արտաքին քաղաքականության դրսեւորում՝ ընդգծելով, որ մեր պետությունը որեւէ անվտանգային հարթակի մաս չի կազմելու, քանի դեռ անվտանգային հստակ երաշխիքներ չի ստացել։ 
Քաղաքագետ Արման Աբովյանի բնորոշմամբ՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունված հայտարարությունները թեպետ դեկլարատիվ են եւ չեն կրում «պարտավորչական» բնույթ, սակայն դրանք քաղաքական առումով էին կարեւոր, եւ չմիանալն ամենեւին չի բխում Հայաստանի շահերից։ «Երբ հայտարարվում է, որ եվրասիական տարածքում անվտանգային համակարգը պետք է լինի այսինչը, այնինչը, Հայաստանի չմիանալը դրան մտահոգություններ է առաջացնում` այն առումով, որ պետությունն իրեն դուրս է դնում եվրասիական ծիրից՝ թեքվելով թուրք-ադրբեջանական անվտանգային համակարգ։ Հայաստանը, անունը դնելով արեւմտյան անվտանգային համակարգին ներգրավվելու նպատակ, դուրս է մղվում իրական անվտանգային համակարգերից»,- ասում է քաղաքագետը՝ Հայաստանի քայլը «դեմարշ» որակելով․ «Սա դեմարշ է, որը հակասում է ՀՀ՝ առայժմ դե յուրե ընդգծված դիրքորոշմանը, այն է, որ Հայաստանն իրեն տեսնում է եվրասիական, ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգի ներքո»։

Արման Աբովյանի համոզմամբ՝ իշխանական թեւը եւ դրա աջակիցները, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ ասել է բալանսավորված արտաքին քաղաքականություն․ «Բալանսավորված քաղաքականությունը չի նշանակում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ առճակատում, այս պարագայում, երբ դու չես միանում եվրասիական անվտանգային գոնե դեկլարատիվ տեսլականին, ուրեմն այլընտրանք ես քեզ համար ձեւավորում, տվյալ դեպքում՝ Հայաստանը ձեւավորում է այլընտրանք Արեւմուտքի, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որը կարելի է տեսնել նույն Արարատ Միրզոյանի՝ հրճվանքով ողջույնի խոսքերում, որն ուղղել էր ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է այն, որ ասվում է մի բան, մտածվում՝ այլ, արվում՝ լրիվ ուրիշ բան»։

Քաղաքագետը պնդում է՝ ՀՀ իշխանավորների քայլերը թելադրված են արեւմտյան կենտրոնների կողմից, որոնց երազանքն է, որ ՀՀ-ից դուրս բերվի ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, եւ մեր տարածաշրջանում ՌԴ-ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացնեն Ռուսաստանի ու Իրանի համար․ «Այս խառը իրավիճակներում, երբ տարածաշրջանում գեներացվում են պատերազմական վտանգներ, օրինակ՝ Իրան-Իսրայել հնարավոր կոշտ հակամարտությունը դիտարկենք, Իրանն իրեն նաեւ դիտարկում է եվրասիական անվտանգության գոտու ներքո, եթե հիմա դու չես համաձայնում այդ գոտում տեղավորվել, ինչ է` Իրանի հե՞տ ես նաեւ հակադրվում»։

Ինչո՞ւ գնալ-հասնել Մոսկվա, եթե պետք է դեմարշ արվեր։ Հարցին Աբովյանը պատասխանեց․ «Արեւմուտքը հիմա չի կարող նվազագույն անվտանգային երաշխիքներ տալ այս իշխանությանը, որի հիմնական նպատակը ոչ թե բալանսավորված քաղաքականությունն է, նույնիսկ՝ արեւմտամետ քաղաքականությունը, այլեւ՝ իշխանամետ, իշխանատենչ քաղաքականությունը։ Գնալով ՌԴ՝ իրենք փորձում են, թեկուզ ջղայնացնելով ռուսներին, այնուամենայնիվ, չկտրել վերջին թելը, իրավիճակը չհասցնել անդառնալի կետի՝ այս փուլում։ Նման խաղեր տալով՝ այս իշխանությունը փորձում է տեղավորվել մի քանի աթոռի վրա, բայց չի ստացվելու»։

Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար
Ամենադիտված