Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ առնչվող Indian Defense Research Wing վերլուծական ռեսուրսի Նյու Դելիի ղեկավարությունը ներկայումս քննարկում է Հայաստանին Pralay («Ապոկալիպսիս») օպերատիվ-մարտավարական հրթիռներ մատակարարելու հարցը, գրում է noi.md-ն։

Պայմանագիրը դեռևս կնքված չէ, սակայն Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ կա այդ փաստաթուղթն արագ ստորագրելու և հրթիռներ մատակարարելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ առաջինն այս տարվա հուլիսին Indian Defence Research Wing հնդկական հրատարակությունն էր հայտնել, որ Հայաստանը հարցում է ուղարկել Pralay օպերատիվ-մարտավարական հրթիռների գնման համար՝ Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված LORA օպերատիվ-տակտիկական հրթիռների հետ հավասարակշռություն ստեղծելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հրապարակումը հիշեցրել էր Հնդկաստանի պարտավորությունները, այն է չարտահանել ավելի քան 300 կիլոմետր հեռահարությամբ և 500 կիլոգրամից ավելի մարտագլխիկով հրթիռներ: Իսկ դա նշանակում է, որ ներկա պայմաններում Pralay հրթիռների տեղափոխումը Հայաստան անհնար է։ Այդ իսկ պատճառով, ինչպես գրել է հրատարակությունը, Հնդկաստանն ակտիվորեն աշխատում է կրճատված հեռահարությամբ Pralay հրթիռներ ստեղծելու ուղղությամբ։

Հարկ է պարզաբանել, որ Հնդկաստանն ավարտել է Pralay պինդ վառելիքով աշխատող հրթիռների փորձարկումները դեռ 2023 թվականի նոյեմբերին, այնուհետև սկսել է դրանց զանգվածային արտադրությունը։ Այդ հրթիռի տեխնիկական առանձնահատկությունը նրա քվազիբալիստիկ հետագիծն է, որի շնորհիվ, երբ այն մոտենում է թիրախին մանևրում է և դառնում հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համար պոտենցիալ դժվար թիրախ։ Իր բնութագրերով այդ հնդկական հրթիռը մոտ է ռուսական «Իսկանդեր-Մ» քվազիբալիստիկ հրթիռներին, թեև ռուսական աղբյուրները պնդում են վերջիններիս գերազանցության մասին։ Հիշեցնենք նաև, որ հայկական բանակն ունի «Իսկանդեր-Մ» հրթիռներ, որոնք կիրառվել են 44-օրյա պատերազմի ավարտին Շուշիի գրոհների ժամանակ։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանից BrahMos հիպերձայնային հրթիռներ ձեռք բերելու հարցում, որոնց հեռահարությունը մոտ 1000 կիլոմետր է, իսկ մարտագլխիկի քաշը մեկ տոննա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
Ամենադիտված