ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը Հայաստանի համար պատրաստում է «Ապոկալիպսիս» հրթիռի նոր տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ առնչվող Indian Defense Research Wing վերլուծական ռեսուրսի Նյու Դելիի ղեկավարությունը ներկայումս քննարկում է Հայաստանին Pralay («Ապոկալիպսիս») օպերատիվ-մարտավարական հրթիռներ մատակարարելու հարցը, գրում է noi.md-ն։

Պայմանագիրը դեռևս կնքված չէ, սակայն Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ կա այդ փաստաթուղթն արագ ստորագրելու և հրթիռներ մատակարարելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ առաջինն այս տարվա հուլիսին Indian Defence Research Wing հնդկական հրատարակությունն էր հայտնել, որ Հայաստանը հարցում է ուղարկել Pralay օպերատիվ-մարտավարական հրթիռների գնման համար՝ Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված LORA օպերատիվ-տակտիկական հրթիռների հետ հավասարակշռություն ստեղծելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հրապարակումը հիշեցրել էր Հնդկաստանի պարտավորությունները, այն է չարտահանել ավելի քան 300 կիլոմետր հեռահարությամբ և 500 կիլոգրամից ավելի մարտագլխիկով հրթիռներ: Իսկ դա նշանակում է, որ ներկա պայմաններում Pralay հրթիռների տեղափոխումը Հայաստան անհնար է։ Այդ իսկ պատճառով, ինչպես գրել է հրատարակությունը, Հնդկաստանն ակտիվորեն աշխատում է կրճատված հեռահարությամբ Pralay հրթիռներ ստեղծելու ուղղությամբ։

Հարկ է պարզաբանել, որ Հնդկաստանն ավարտել է Pralay պինդ վառելիքով աշխատող հրթիռների փորձարկումները դեռ 2023 թվականի նոյեմբերին, այնուհետև սկսել է դրանց զանգվածային արտադրությունը։ Այդ հրթիռի տեխնիկական առանձնահատկությունը նրա քվազիբալիստիկ հետագիծն է, որի շնորհիվ, երբ այն մոտենում է թիրախին մանևրում է և դառնում հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համար պոտենցիալ դժվար թիրախ։ Իր բնութագրերով այդ հնդկական հրթիռը մոտ է ռուսական «Իսկանդեր-Մ» քվազիբալիստիկ հրթիռներին, թեև ռուսական աղբյուրները պնդում են վերջիններիս գերազանցության մասին։ Հիշեցնենք նաև, որ հայկական բանակն ունի «Իսկանդեր-Մ» հրթիռներ, որոնք կիրառվել են 44-օրյա պատերազմի ավարտին Շուշիի գրոհների ժամանակ։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանից BrahMos հիպերձայնային հրթիռներ ձեռք բերելու հարցում, որոնց հեռահարությունը մոտ 1000 կիլոմետր է, իսկ մարտագլխիկի քաշը մեկ տոննա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular