Դատախազական հսկողություն. ԱՊՀ երկրները պատրաստ են պայքարել անդրսահմանային հանցագործությունների դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՊՀ երկրները համատեղ պայքարելու են անդրսահմանային և անդրազգային հանցավորության դեմ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեր հանցագործությունների ոլորտում, գրում է Iz.ru-ն։ Այդ մասին պայմանավորվել են Երևանում կայացած ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների համակարգող խորհրդի 34-րդ նիստի մասնակիցները։ Միջոցառմանը մասնակցել են յոթ երկրների պատվիրակություններ։
Կիբերհանցագործության դեմ պայքարում համատեղ ջանքերի ավելացման վեկտորը բարդանում է նրանով, որ ԱՊՀ երկրների օրենսդրություններն այդ ոլորտում տարբեր են, նշում են փորձագետները, և ոչ բոլոր երկրներն են պատրաստ միասնականացնել այն։
Մարդասիրական-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ ԱՊՀ երկրների համագործակցությունը անդրսահմանային կիբերհանցագործության դեմ պայքարում վատ է համաձայնեցված։ «Փաստն այն է, որ միջազգային կիբերհանցագործությունը նոր թեմա է, և այն պահանջում է, որ համապատասխան իրավիճակի դեպքում որոշակի արձանագրային գործողություններ սահմանվեն և սինխրոնիզացվեն,- Iz.ru-ի հետ զրույցում նշել է փորձագետը,— դրա համար ԱՊՀ երկրների օրենսդրությունները պետք է 80-90 տոկոսով նույնական լինեն, չպետք է տարբերվեն»։ Իսկ դա միշտ չէ, որ հնարավոր է, հաշվի առնելով այն, որ երկրները տարբեր իրավիճակներ են դիտարկում: Ավելին, վերահսկիչ մարմին է անհրաժեշտ, որը կվերահսկի ընդունված ընթացակարգերի համապատասխանությունը: ԱՊՀ շրջանակներում այդ մարմինը պետք է ստանձնի «կիբերտարածական ինքնիշխանության» մի մասը։ «Այդ պատճառով հարց է առաջանում, պատրա՞ստ են ԱՊՀ անդամ երկրները դրան,- նշել է Վլադիմիր Բրուտերը,- ներկայումս որոշ կոնկրետ որոշումներ են ընդունվել, բայց դրանք պարտադիր չեն»։
Երևանում կայացած նիստը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ռուսաստանը ելնում է միջազգային անվտանգության անբաժանելիությունից և ձգտում է այն հավասարապես ապահովել բոլոր պետությունների համար, Iz.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը։ «Այդ հիմքի վրա Ռուսաստանը բաց է Եվրասիայում միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման համար համատեղ աշխատանքի համար, - ասել է նա.- և այդ տիպի համագործակցությունը շատ կարևոր է հենց հիմա, երբ աշխարհը ցնցումների մեջ է»։
Օլեգ Կարպովիչի խոսքով Ռուսաստանը միշտ ձգտում է ստեղծել դրական օրակարգ, որը կբավարարի սովորական մարդկանց կարիքներն ու պահանջները։ Հենց դա է Ռուսաստանին միշտ դրական իմաստով տարբերում հավաքական Արևմուտքի երկրներից, եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը