ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազական հսկողություն. ԱՊՀ երկրները պատրաստ են պայքարել անդրսահմանային հանցագործությունների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ երկրները համատեղ պայքարելու են անդրսահմանային և անդրազգային հանցավորության դեմ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեր հանցագործությունների ոլորտում, գրում է Iz.ru-ն։ Այդ մասին պայմանավորվել են Երևանում կայացած ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների համակարգող խորհրդի 34-րդ նիստի մասնակիցները։ Միջոցառմանը մասնակցել են յոթ երկրների պատվիրակություններ։

Կիբերհանցագործության դեմ պայքարում համատեղ ջանքերի ավելացման վեկտորը բարդանում է նրանով, որ ԱՊՀ երկրների օրենսդրություններն այդ ոլորտում տարբեր են, նշում են փորձագետները, և ոչ բոլոր երկրներն են պատրաստ միասնականացնել այն։

Մարդասիրական-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ ԱՊՀ երկրների համագործակցությունը անդրսահմանային կիբերհանցագործության դեմ պայքարում վատ է համաձայնեցված։ «Փաստն այն է, որ միջազգային կիբերհանցագործությունը նոր թեմա է, և այն պահանջում է, որ համապատասխան իրավիճակի դեպքում որոշակի արձանագրային գործողություններ սահմանվեն և սինխրոնիզացվեն,- Iz.ru-ի հետ զրույցում նշել է փորձագետը,— դրա համար ԱՊՀ երկրների օրենսդրությունները պետք է 80-90 տոկոսով նույնական լինեն, չպետք է տարբերվեն»։ Իսկ դա միշտ չէ, որ հնարավոր է, հաշվի առնելով այն, որ երկրները տարբեր իրավիճակներ են դիտարկում: Ավելին, վերահսկիչ մարմին է անհրաժեշտ, որը կվերահսկի ընդունված ընթացակարգերի համապատասխանությունը: ԱՊՀ շրջանակներում այդ մարմինը պետք է ստանձնի «կիբերտարածական ինքնիշխանության» մի մասը։ «Այդ պատճառով հարց է առաջանում, պատրա՞ստ են ԱՊՀ անդամ երկրները դրան,- նշել է Վլադիմիր Բրուտերը,- ներկայումս որոշ կոնկրետ որոշումներ են ընդունվել, բայց դրանք պարտադիր չեն»։

Երևանում կայացած նիստը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ռուսաստանը ելնում է միջազգային անվտանգության անբաժանելիությունից և ձգտում է այն հավասարապես ապահովել բոլոր պետությունների համար, Iz.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայի պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը։ «Այդ հիմքի վրա Ռուսաստանը բաց է Եվրասիայում միջազգային անվտանգության նորացված, ավելի կայուն ճարտարապետության ձևավորման համար համատեղ աշխատանքի համար, - ասել է նա.- և այդ տիպի համագործակցությունը շատ կարևոր է հենց հիմա, երբ աշխարհը ցնցումների մեջ է»։

Օլեգ Կարպովիչի խոսքով Ռուսաստանը միշտ ձգտում է ստեղծել դրական օրակարգ, որը կբավարարի սովորական մարդկանց կարիքներն ու պահանջները։ Հենց դա է Ռուսաստանին միշտ դրական իմաստով տարբերում հավաքական Արևմուտքի երկրներից, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular