Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Գերմանիայի հետախուզության ղեկավար Բրունո Քալի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը առաջիկա 10 տարվա ընթացքում կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։
«Ռուսաստանը ապահովում է իր անվտանգությունը, անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար և ունի անհրաժեշտ ներուժ, բայց Ռուսաստանը երբեք իր ռազմական ենթակառուցվածքները չի տեղաշարժել դեպի ՆԱՏՕ, միշտ հակառակ պրոցեսն է եղել»,- Գերմանիայի հետախուզության ղեկավարի հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։