ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Գերմանիայի հետախուզության ղեկավար Բրունո Քալի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը առաջիկա 10 տարվա ընթացքում կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։

«Ռուսաստանը ապահովում է իր անվտանգությունը, անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար և ունի անհրաժեշտ ներուժ, բայց Ռուսաստանը երբեք իր ռազմական ենթակառուցվածքները չի տեղաշարժել դեպի ՆԱՏՕ, միշտ հակառակ պրոցեսն է եղել»,- Գերմանիայի հետախուզության ղեկավարի հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular