Ուկրաինայի ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին. Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան նվազեցնում է ԵՄ-ից էլեկտրաէներգիայի գնումները, քանի որ իր ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին: Այս մասին հաղորդում է «TACC»-ը` մեջբերելով ԵՄ-ում նախագահող Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար Աթիլա Շտայները ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած խոսքից:
«Ուկրաինայի հարևան երկրները, ներառյալ Հունգարիան, մատակարարում են Ուկրաինային էլեկտրաէներգիա: Այս ամառ մենք տեսանք, որ Ուկրաինան դարձավ էլեկտրաէներգիայի զուտ ներկրող: Բայց մենք նաև տեսանք, որ նրա ներմուծումը սկսեց նվազել, քանի որ նրա էլեկտրացանցը վնասված է, և Ուկրաինան չի կարող տեղափոխել անհրաժեշտ քանակություն էլեկտրաէներգիա սպառողներին»,- ասել է պետքարտուղարը։
Շտայներն ընդգծել է, որ ԵՄ երկրները հնարավորություններ են ուսումնասիրում՝ օգնելու Ուկրաինային պահպանել իր էներգետիկ ցանցի կենսունակությունը։