ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին. Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան նվազեցնում է ԵՄ-ից էլեկտրաէներգիայի գնումները, քանի որ իր ցանցի վնասը թույլ չի տալիս նրան բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել իր սպառողներին: Այս մասին հաղորդում է «TACC»-ը` մեջբերելով  ԵՄ-ում նախագահող Հունգարիայի էներգետիկայի նախարարության պետքարտուղար Աթիլա Շտայները ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած խոսքից:

«Ուկրաինայի հարևան երկրները, ներառյալ Հունգարիան, մատակարարում են Ուկրաինային էլեկտրաէներգիա: Այս ամառ մենք տեսանք, որ Ուկրաինան դարձավ էլեկտրաէներգիայի զուտ ներկրող: Բայց մենք նաև տեսանք, որ նրա ներմուծումը սկսեց նվազել, քանի որ նրա էլեկտրացանցը վնասված է, և Ուկրաինան չի կարող տեղափոխել անհրաժեշտ քանակություն էլեկտրաէներգիա սպառողներին»,- ասել է պետքարտուղարը։

Շտայներն ընդգծել է, որ ԵՄ երկրները հնարավորություններ են ուսումնասիրում՝ օգնելու Ուկրաինային պահպանել իր էներգետիկ ցանցի կենսունակությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular