Պուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայում հակամարտությունը լուծելու համար Մոսկվան պատրաստ է դիտարկել Կիևի հետ խաղաղություն հաստատելու տարբերակներ, սակայն բանակցությունների հիմքում պետք է լինեն նոր ստեղծված իրողությունները, այժմ գոյություն ունեցող իրավիճակը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Պատրաստ ենք դիտարկել խաղաղության համաձայնագրերի տարբերակներ՝ ելնելով գետնի վրա ստեղծված իրավիճակից։ Այլ բանի պատրաստ չենք»,- ասել է Պուտինը՝ այսպիսով ակնարկելով, որ Ուկրաինան պետք է վերջնականապես հաշտվի հատուկ ռազմական գործողության ընթացքում տարածքների կորստյան հետ։