ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար Մոսկվան պատրաստ է դիտարկել Կիևի հետ խաղաղություն հաստատելու տարբերակներ, սակայն բանակցությունների հիմքում պետք է լինեն նոր ստեղծված իրողությունները,  այժմ  գոյություն ունեցող իրավիճակը,  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պատրաստ ենք դիտարկել խաղաղության համաձայնագրերի  տարբերակներ՝ ելնելով գետնի վրա ստեղծված իրավիճակից։ Այլ բանի պատրաստ չենք»,- ասել է Պուտինը՝ այսպիսով  ակնարկելով, որ Ուկրաինան պետք է վերջնականապես հաշտվի հատուկ ռազմական գործողության ընթացքում տարածքների կորստյան հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular