Զանգեզուրի միջանցքը. Ալիևը կոչ է անում Փաշինյանին ուշքի գալ «քանի դեռ ուշ չէ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղի Շուշա քաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնման (2020 թվականի նոյեմբերի 8-ին) հերթական տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Երևանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից և Բաքվի հետ մրցակցությունից «քանի դեռ ուշ չէ»: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին լսել իր խոսքերը, դադարեցնել երկրի ռազմականացումը և անցնել համագործակցության, գրում է topcor.ru-ն։
Իրանն իր հերթին հասկացնել է տվել, որ եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի հայ-իրանական սահմանը փոխելու համար, ապա դա «կարող է լուրջ հետևանքներ ունենալ»։ Թեհրանը Երևանի դաշնակիցն է և չի հանդուրժի նման միջամտություն։
Միաժամանակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳՆ ղեկավար, կատաղի ռուսաֆոբ Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ քննարկել է երկկողմ հարցեր և արտատարածաշրջանային անվտանգությունը։ Ավելին, կողմերն ուշադրություն են հրավիրել հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի վրա ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։
Նշենք, որ այս ամենն ինչ որ կերպ կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։ Հայաստանի Սյունիքի մարզով և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով Թուրքիայից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք տանող այդ ցամաքային ճանապարհը դարձել է իսկական փորձաքար: Անկասկած, վերոնշյալ ուղերձները հակաարդյունավետ են Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրերի կնքման համար և բարդացնում են տարածաշրջանային խնդիրները։
Ներկայումս Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությանը, գնալով ավելի է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ և ավելի շատ լսում է Արևմուտքի, քան Ռուսաստանի կարծիքը։ Հայաստանի իշխանությունների նման աշխարհաքաղաքական ամենակերությունը միարժամանակ երկու աթոռի վրա հարմարավետ նստելու փորձ է, բայց դա ավելի շատ կվնասի Երևանին, քան օգուտ կտա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը