ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքը. Ալիևը կոչ է անում Փաշինյանին ուշքի գալ «քանի դեռ ուշ չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղի Շուշա քաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնման (2020 թվականի նոյեմբերի 8-ին) հերթական տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Երևանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից և Բաքվի հետ մրցակցությունից «քանի դեռ ուշ չէ»: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին լսել իր խոսքերը, դադարեցնել երկրի ռազմականացումը և անցնել համագործակցության, գրում է topcor.ru-ն։

Իրանն իր հերթին հասկացնել է տվել, որ եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի հայ-իրանական սահմանը փոխելու համար, ապա դա «կարող է լուրջ հետևանքներ ունենալ»։ Թեհրանը Երևանի դաշնակիցն է և չի հանդուրժի նման միջամտություն։

Միաժամանակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից Արմեն Գրիգորյանը Լիտվայի ԱԳՆ ղեկավար, կատաղի ռուսաֆոբ Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ քննարկել է երկկողմ հարցեր և արտատարածաշրջանային անվտանգությունը։ Ավելին, կողմերն ուշադրություն են հրավիրել հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի վրա ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։

Նշենք, որ այս ամենն ինչ որ կերպ կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։ Հայաստանի Սյունիքի մարզով և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով Թուրքիայից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք տանող այդ ցամաքային ճանապարհը դարձել է իսկական փորձաքար: Անկասկած, վերոնշյալ ուղերձները հակաարդյունավետ են Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրերի կնքման համար և բարդացնում են տարածաշրջանային խնդիրները։

Ներկայումս Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությանը, գնալով ավելի է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ և ավելի շատ լսում է Արևմուտքի, քան Ռուսաստանի կարծիքը։ Հայաստանի իշխանությունների նման աշխարհաքաղաքական ամենակերությունը միարժամանակ երկու աթոռի վրա հարմարավետ նստելու փորձ է, բայց դա ավելի շատ կվնասի Երևանին, քան օգուտ կտա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular