Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում՝ ՀԿ-ների հարուստ ղեկավարները. Վրաստանի վարչապետը՝ երկրում ցույցերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով արդեն 6-րդ օրն անընդմեջ երկրում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են դյուրավառ նյութերի և ջրցան մեքենաների կիրառմամբ, ասել է, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Չեն փախչի նաև այն ընդդիմադիր քաղաքական գործիչները և ՀԿ-ների հարուստ ղեկավարները, որոնք  թաքնվել են իրենց գրասենյակներում բողոքի ակցիաների ժամանակ», - ասել է նա:

Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմության առաջնորդները, որոշ լրագրողներ և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն ընդգրկված են տեղի ունեցող գործընթացում:

«Նրանք օգտագործեցին իրենց վերջին ռեսուրսները, բայց դա չհանգեցրեց «ազգային մայդանին»», - հավելել է նա:

Կոբախիձեն հիշեցրել է, որ ընդդիմությունը փորձել է քաղաքականացնել կրթական համակարգը, ներխուժել և գրավել հեռուստատեսությանը։ 

«Եթե նախկին իշխանությունը վերադառնար խորհրդարանական ընտրություններից հետո, ապա իրական պատերազմ կսկսվեր, ոչ թե դրա իմիտացիա», - եզրափակել է նա։Բողոքի հերթական ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։ Սա առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Ցուցարարները քարեր, շշեր, այդ թվում՝ դյուրավառ խառնուրդներ, ճայթրուկներ են նետել խորհրդարանի շենքի վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերն օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Վրաստանում ավելի քան մեկ ամիս է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են մտել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և կոչ են արել աջակիցներին դուրս գալ փողոց։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, նույնպես կոչ է արել ցույցեր կազմակերպել։

Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներՌուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակՀայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի ծավալն ավելացել է «Խիստ անհրաժեշտության դեպքում բոլորը հույսը դնելու են միայն ՀԱՊԿ-ի վրա»Դեկտեմբերի 20-ից կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն «Թրամփը կարող է Կովկասի երկրներին անակընկալներ մատուցել»Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia», վիրավnր կա․ Shamshyan ՀԱՊԿ-ում վստահեցնում են՝ անդամ երկրներին զինելու գործընթացը լիարժեք իրականացվում էՄասիսում հրկիզել են նախկին օպերլիազորի մեքենան Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն հաջորդ տարվա ԵԱ-ներին 2 անձի մահվան պատճառ դարձած բժիշկը շարունակում է վիրահատելԳյումրիում 16-ամյա երեխայի են դպրոցի մոտ դանակահարել․ կա ձերբակալված Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար» ՆԳՆ-ն զգուշացնում էՏոսկանա հյուրանոցում օգտվել են 19-ամյա աղջկա անօգնական վիճակից․ կասկածյալը ֆուտբոլիստի որդին էԲարսելոնան ջախջախեց Մալյորկային․ Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական օդանավ է կործանվել. պատմության այս օրը (04 դեկտեմբեր)Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Կորած տղան հայտնաբերվել էԴեկտեմբերի 4-ին երկար ժամանակով լույս չի լինելու 24 ժամյա ջրանջատման հասցեներըԱռկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՀրաժարվել է սննդից․ 4-ամյա Նատալիի մահվան դեպքի հետքերովՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ» Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ «Հրապարակ» Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ» Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ» Ռուբլին արժևորվել էԻնչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից. «Ժողովուրդ»
Ամենադիտված