Ռուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս ինժեներները հարձակողական անօդաչու թռչող սարքերից ստացիոնար կառույցները պաշտպանելու ևս մեկ միջոց են մտածել, գրում է overclockers.ru-ն։ Խոսքը հարվածային բեռնվածքին հակազդելու պասիվ այն մեթոդի մասին է, որը շինությունները պաշտպանում է անօդաչուների տիպի կինետիկ բախումներից։ Դրա համար նրանք պողպատե ցանց են ստեղծել հատուկ ամուր մալուխներով, որոնք միասին կարող են դիմանալ բազմատոննանոց բետոնե բլոկի քաշին: Ինչպես բացատրել են համակարգի ստեղծողները, գաղափարն այն է, որ ընդհանուր կառուցվածքը, որը բաղկացած է հունական օմեգա տառի տեսքով ցանցերից, կարող է հանդիսանալ կառույցները պաշտպանելու օպտիմալ միջոց:
Փորձարկումներից ստացված տեղեկատվության համաձայն նման ցանցային ծածկույթը կարող է դիմակայել 60 կգ կշռող և մինչև 150 կմ/ժ արագություն ունեցող ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Համակարգն ինքնին, որը բաղկացած է մալուխային ցանցից, արդեն իսկ փորձարկվել է մերձմոսկովյան ուսումնական հրապարակներից մեկում և ապացուցել է իր արդյունավետությունն ու ուժը ծանր փորձարկումների ժամանակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը