ՀԱՊԿ-ում վստահեցնում են՝ անդամ երկրներին զինելու գործընթացը լիարժեք իրականացվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած տեսակամրջի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով` ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, ՌԴ ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է բավական ակտիվ և արդյունավետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրներին սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելուն, ապա դա մեծ հաշվով Ռուսաստանի և այդ երկրների երկկողմ համագործակցության հարց է։
ՀԱՊԿ շրջանակում քննարկվում են Հավաքական ուժերին ժամանակակից և հեռանկարային սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու հարցեր։
«Կարծում եմ, որ ՀԱՊԿ բոլոր երկրներն անմիջականորեն աշխատում են Ռոսօբորոնէքսպորտի հետ։ Գլխավոր հարցերից մեկն այն է, որ ՀԱՊԿ երկրները ներքին գներով զենք ձեռք բերելու հնարավորություն ունեն։ Եվ այդ աշխատանքն ակտիվ շարունակվում է»,- հավելել է գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Երևանը, սակայն, սառեցրել է իր մասնակցությունը կառույցին։