Տիշչենկոն կարծում է, որ Հայաստանի քաղաքական խուսանավումները Ֆրանսիայի հայտն են Կովկասում իշխանության համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊաշտոնական Երևանի անհարգալից և արհամարհական դիրքորոշումը հետխորհրդային տարածքի միջազգային կազմակերպությունների, որոնց անդամ է Հայաստանը, ինչպես նաև ուղղակիորեն Ռուսաստանի նկատմամբ, շատ կոնկրետ արմատներ ունի։ Այս մասին «ObjectiveNo» թոք շոուի եթերում ասել է ազգային անվտանգության փորձագետ Ալեքսանդր Տիշչենկոն, գրում է ont.by-ն։
«Նայեք Վրաստանին: Ո՞վ է այնտեղ նախագահ՝ Ֆրանսիայի քաղաքացի: Ո՞ւր է գնում պարոն Փաշինյանը՝ դեպի Ֆրանսիա, որտեղից ստանում է բոլոր հրահանգները։ Այստեղ մենք կարող ենք տեսնել Եվրամիության կողմից հստակ գիծ և կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ֆրանսիական գերակայության պահանջ: Հայաստանը սկսում է հստակորեն շարժվել այդ [ԵՄ] ուղղությամբ։ Սառեցված հարաբերություններ ունենալով ՀԱՊԿ-ի հետ նա սկսում է ապասառեցնել որոշ ծրագրեր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ։ Նա հեռանում է…»,- ընդգծել է Ալեքսանդր Տիշչենկոն։
«Հենց ինչ-որ մեկը հեռանում է ամերիկյան ուղեծրից, նրանք (ԱՄՆ-ը) անմիջապես սկսում են կիրառել լծակներ և պատժամիջոցներ։ Հայաստանը դեռևս օգտվում է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, Ռուսաստանի հետ բարեկամության բոլոր առավելություններից։ Այստեղ է, որ մենք պետք է մեր հակառակորդներից սովորենք այն գործելաոճը, որ եթե գնում եք այնտեղ, ապա փորձեք և ստացեք անհարմարություններ, պատժամիջոցներ։ Ի վերջո, նույն Վրաստանը վերադառնում է ԱՊՀ, Ռուսաստան, նա չստացավ այն ամենը, ինչ իրեն խոստացել էին Արևմուտքում։ Նրանք ոչնչացնում են նաև կովկասցի լինելու նրանց ազգային ինքնությունը, իսկ դա արդեն վիրավորական է»,- նշել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը