ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիշչենկոն կարծում է, որ Հայաստանի քաղաքական խուսանավումները Ֆրանսիայի հայտն են Կովկասում իշխանության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Երևանի անհարգալից և արհամարհական դիրքորոշումը հետխորհրդային տարածքի միջազգային կազմակերպությունների, որոնց անդամ է Հայաստանը, ինչպես նաև ուղղակիորեն Ռուսաստանի նկատմամբ, շատ կոնկրետ արմատներ ունի։ Այս մասին «ObjectiveNo» թոք շոուի եթերում ասել է ազգային անվտանգության փորձագետ Ալեքսանդր Տիշչենկոն, գրում է ont.by-ն։

«Նայեք Վրաստանին: Ո՞վ է այնտեղ նախագահ՝ Ֆրանսիայի քաղաքացի: Ո՞ւր է գնում պարոն Փաշինյանը՝  դեպի Ֆրանսիա, որտեղից ստանում է բոլոր հրահանգները։ Այստեղ մենք կարող ենք տեսնել Եվրամիության կողմից հստակ գիծ և կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ֆրանսիական գերակայության պահանջ: Հայաստանը սկսում է հստակորեն շարժվել այդ [ԵՄ] ուղղությամբ։ Սառեցված հարաբերություններ ունենալով ՀԱՊԿ-ի հետ նա սկսում է ապասառեցնել որոշ ծրագրեր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ։ Նա հեռանում է…»,- ընդգծել է Ալեքսանդր Տիշչենկոն։

«Հենց ինչ-որ մեկը հեռանում է ամերիկյան ուղեծրից, նրանք (ԱՄՆ-ը) անմիջապես սկսում են կիրառել լծակներ և պատժամիջոցներ։ Հայաստանը դեռևս օգտվում է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, Ռուսաստանի հետ բարեկամության բոլոր առավելություններից։ Այստեղ է, որ մենք պետք է մեր հակառակորդներից սովորենք այն գործելաոճը, որ եթե գնում եք այնտեղ, ապա փորձեք և ստացեք անհարմարություններ, պատժամիջոցներ։ Ի վերջո, նույն Վրաստանը վերադառնում է ԱՊՀ, Ռուսաստան, նա չստացավ այն ամենը, ինչ իրեն խոստացել էին Արևմուտքում։ Նրանք ոչնչացնում են նաև կովկասցի լինելու նրանց ազգային ինքնությունը, իսկ դա արդեն վիրավորական է»,- նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular