Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի դատապարտյալները դադարեցրել են զանգվածային հացադուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի բանտերում պահվող պաղեստինցի դատապարտյալները դադարեցրել են զանգվածային հացադուլը, որը տևել է շուրջ 40 օր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ԶԼՄ-ների տվյալներով, ապրիլի կեսերին սկսված հացադուլին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնք պահանջում էին պայմանների բարելավում։ Իսրայելի բանտերում, ընդհանուր առմամբ, պահվում է շուրջ 6500 պաղեստինցի։
Իսրայելական բանտերի կառավարման ներկայացուցիչ Նիկոլ Էնգլանդերը հայտնել է, որ դատապարտյալները հացադուլը դադարեցնելու մասին հայտարարել են շաբաթ առավոտյան, երբ երկրի իշխանությունները փոխըմբռնման են հասել Պաղեստինի ազգային կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ։ Բանտարկյալներին հնարավորություն են ստացել ամսական մեկ անգամ տեսնվել իրենց ընտանիքների հետ։