ԱՄՆ-ն և Ճապոնիան կմեծացնեն ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդոյը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են օրեր առաջ Փհենյանի կողմից իրականացված հերթական հրթիռային փորձարկումը, հաղորդում է Tass գործակալությունը։
Կողմերը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը մեծացնելու շուրջ։
Բացի այդ, Թիլլերսոնն ու Կիսիդան կպահանջեն Չինաստանից առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։
Նշենք, որ Փհենյանի վերջին հրթիռային փորձարկման ժամանակ հրթիռն ընկել էր Ճապոնիայի տնտեսական գոտում։ Դրա հետ կապված՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Տոկիոն Վաշինգտոնի հետ համատեղ պատասխան քայլեր կձեռնարկի։