ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն և Ճապոնիան կմեծացնեն ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդոյը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են օրեր առաջ Փհենյանի կողմից իրականացված հերթական հրթիռային փորձարկումը, հաղորդում է Tass գործակալությունը։

Կողմերը պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը մեծացնելու շուրջ։

Բացի այդ, Թիլլերսոնն ու Կիսիդան կպահանջեն Չինաստանից առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։

Նշենք, որ Փհենյանի վերջին հրթիռային փորձարկման ժամանակ հրթիռն ընկել էր Ճապոնիայի տնտեսական գոտում։ Դրա հետ կապված՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ Տոկիոն Վաշինգտոնի հետ համատեղ պատասխան քայլեր կձեռնարկի։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular