Կենդանիների պաշտպանները Կոպենհագենում կարմիր ներկ են լցրել Ջրահարսի արձանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ Է դարձել: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է քաղաքի ոստիկանությունը:
«Ջրահարսը դարձել Է վանդալիզմի ակտի զոհ, ծածկված Է ներկով»,- հաղորդվում Է Կոպենհագենի ոստիկանության թվիթերում:
Politiken օրաթերթի թվիթերում հրապարակված լուսանկարում երեւում Է, որ հռչակավոր արձանն իրոք ծածկված Է ներկով, իսկ դրա կողքին ասֆալտի վրա նույն ներկով գրված Է. «Դանիա՛, պաշտպանիր Ֆարերյան կղզիների կետերին»: Ֆարերյան կղզիներում վաղ ժաանակներից բարգավաճում Է գրինդաների՝ սեւ դելֆինների սպանության «ավանդույթը»: Կենդանիների իրավունքների պաշտպանները երկար տարիներ փորձում են պայքարել դրա դեմ:
Սկսած 1960-ական թվականների կեսերից արձանը բազմիցս վանդալիզմի օբյեկտ Է դարձել տարբեր պատճառներով, բայց ամեն անգամ դրա սկզբնական տեսքը վերականգնել են: Այն մի քանի անգամ զրկել են գլխից, կտրել ձեռքը, ներկ են լցրել, պայթեցրել, կողմնակի առարկաներ ամրացրել վրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: