ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանիների պաշտպանները Կոպենհագենում կարմիր ներկ են լցրել Ջրահարսի արձանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ Է դարձել: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է քաղաքի ոստիկանությունը:

«Ջրահարսը դարձել Է վանդալիզմի ակտի զոհ, ծածկված Է ներկով»,- հաղորդվում Է Կոպենհագենի ոստիկանության թվիթերում:

Politiken օրաթերթի թվիթերում հրապարակված լուսանկարում երեւում Է, որ հռչակավոր արձանն իրոք ծածկված Է ներկով, իսկ դրա կողքին ասֆալտի վրա նույն ներկով գրված Է. «Դանիա՛, պաշտպանիր Ֆարերյան կղզիների կետերին»: Ֆարերյան կղզիներում վաղ ժաանակներից բարգավաճում Է գրինդաների՝ սեւ դելֆինների սպանության «ավանդույթը»: Կենդանիների իրավունքների պաշտպանները երկար տարիներ փորձում են պայքարել դրա դեմ:

Սկսած 1960-ական թվականների կեսերից արձանը բազմիցս վանդալիզմի օբյեկտ Է դարձել տարբեր պատճառներով, բայց ամեն անգամ դրա սկզբնական տեսքը վերականգնել են: Այն մի քանի անգամ զրկել են գլխից, կտրել ձեռքը, ներկ են լցրել, պայթեցրել, կողմնակի առարկաներ ամրացրել վրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular