Պրիանկա Չոպրայի գեղեցկության գաղտնիքները
ՖՈՏՈՀավանաբար բոլորն էլ լսեն են հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի մասին: Այս կինը հանդիսանում է գեղեցկության էտալոն ոչ միայն Բոլիվուդի, այլ նաև ողջ աշխարհի համար: 2000 թվականին նա դարձել է «Միսս աշխարհ»: Աշխատանքի 15 տարիների ընթացքում Պրիանկան մշակել է խնամքի իր ուրույն միջոցները:
Պրիանկան համարում է, որ մազերը և մաշկը ունենք հատուկ պաշտպանության կարիք։ Գեղեցկության և երիտասարդության պահպանման համար գեղեցկուհին իր մաշկը խնամում է բնական միջոցներով: Այսպիսով ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Մազերի խնամքի համար գեղեցկուհին օգտագործում է յուղեր: Իսկ մաշկի խոնավեցման համար նա օգտագործում է մածունից և կիտրոնից պատրաստված դիմակներ:
Մազերի դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝
250 մլ ջուր
1 ճաշի գդալ ձիթապտուղի յուղ
1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ
Օգտագործման եղանակը
1. Դիմակը քսելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ գլուխը:
2. Այժմ տարայի մեջ լցրեք 250 մլ ջուր և տաքացրեք այն թույլ կրակի վրա:
3. Մեկ այլ տարայի մեջ խառնեք յուղերը և տարայով դրեք ջրի մեջ:
4. Ուշադրություն. թույլ մի տվեք, որ յուղը չափից ավելի տաքանա:
5. Թրջեք մազերը և յուղը քսեք մազերի երկայնքով:
6. Հագեք պոլիէթիլենային տոպրակ և փաթաթեք գլուխը սրբիչով:
7. Սպասեք 20 րոպե և լվացեք գլուխը:
Այս միջոցը պետք է անել շաբաթեկան մեկ անգամ, այն կհաղորդի ձեր մազերին փայլ և ամրություն:
Դեմքի խնամք
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
1 ճաշի գդալ բնական մածուն
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Խառնեք մածունը և կիտրոնի հյութը: Քսեք դիմակը երեսին, խուսափեք աչքերի շրջանում քսելուց: Թողեք դիմակը 15-20 րոպե: Այնուհետև լվացվեք, ամենից լավ տարբերակը երիցուկի թուրմով լվանալն է:
Այս դիմակը պետք չէ անել տնից դուրս գալուց առաջ, քանի որ այն կարող է առաջացնել մի փոքր կարմրություն: Ամենից լավը դիմակը քնելուց առաջ անելն է, որպեսզի գիշերը երեսի մաշկը հանգստանա: