ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրիանկա Չոպրայի գեղեցկության գաղտնիքները

ՖՈՏՈ

Հավանաբար բոլորն էլ լսեն են հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի մասին: Այս կինը հանդիսանում է գեղեցկության էտալոն ոչ միայն Բոլիվուդի, այլ նաև ողջ աշխարհի համար: 2000 թվականին նա դարձել է «Միսս աշխարհ»: Աշխատանքի 15 տարիների ընթացքում Պրիանկան մշակել է խնամքի իր ուրույն միջոցները:

Պրիանկան համարում է, որ մազերը և մաշկը ունենք հատուկ պաշտպանության կարիք։ Գեղեցկության և երիտասարդության պահպանման համար գեղեցկուհին իր մաշկը խնամում է բնական միջոցներով: Այսպիսով ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մազերի խնամքի համար գեղեցկուհին օգտագործում է յուղեր: Իսկ մաշկի խոնավեցման համար նա օգտագործում է մածունից և կիտրոնից պատրաստված դիմակներ:

Մազերի դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝

250 մլ ջուր

1 ճաշի գդալ ձիթապտուղի յուղ

1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ

Օգտագործման եղանակը

1. Դիմակը քսելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ գլուխը:

2. Այժմ տարայի մեջ լցրեք 250 մլ ջուր և տաքացրեք այն թույլ կրակի վրա:

3. Մեկ այլ տարայի մեջ խառնեք յուղերը և տարայով դրեք ջրի մեջ:

4. Ուշադրություն. թույլ մի տվեք, որ յուղը չափից ավելի տաքանա:

5. Թրջեք մազերը և յուղը քսեք մազերի երկայնքով:

6. Հագեք պոլիէթիլենային տոպրակ և փաթաթեք գլուխը սրբիչով:

7. Սպասեք 20 րոպե և լվացեք գլուխը:

Այս միջոցը պետք է անել շաբաթեկան մեկ անգամ, այն կհաղորդի ձեր մազերին փայլ և ամրություն:

Դեմքի խնամք

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

1 ճաշի գդալ բնական մածուն

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Խառնեք մածունը և կիտրոնի հյութը: Քսեք դիմակը երեսին, խուսափեք աչքերի շրջանում քսելուց: Թողեք դիմակը 15-20 րոպե: Այնուհետև լվացվեք, ամենից լավ տարբերակը երիցուկի թուրմով լվանալն է:

Այս դիմակը պետք չէ անել տնից դուրս գալուց առաջ, քանի որ այն կարող է առաջացնել մի փոքր կարմրություն: Ամենից լավը դիմակը   քնելուց առաջ անելն է, որպեսզի գիշերը երեսի մաշկը հանգստանա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular